Karmravor Church (Ashtarak)
Karmravor is located at Ashtarak on the northeast side of town. The exact date of…
Read MoreKarmravor is located at Ashtarak on the northeast side of town. The exact date of…
Read MoreThe Nikol Duman House Museum and Ethnographic District are located in the picturesque village of…
Read MoreՄեր թարգմանիչները պրոֆեսիոնալ, դիպլոմավորված և փորձառու մասնագետներ են, որոնք իրապես հասկանում են Ձեր խնդիրները և պահանջները արդի բազմալեզու աշխարհում և ցուցաբերում յուրովի մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ:
Մեր գրասենյակի կողմից մատուցված ծառայություններն ընդգրկում են գրավոր թարգմանության տարբեր ասպեկտներ: Յուրաքանչյուր տեքստի թարգմանության համար մենք ընտրում ենք տվյալ ոլորտում մասնագիտացված թարգմանիչներ, այսինքն` այնպիսի թարգմանիչներ, որոնք հասկանում են թարգմանվող տեքստի իմաստը:
Տարբեր փաստաթղթերի թարգմանություն՝
Հարցումներն ուղղարկել This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. Էլ-հասցեին:
Իտալիայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում
ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Իտալիայի,Ֆինլանդիայի և Մալթայի համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
1. կարճաժամկետ մուտքի արտոնագրի Շենգենյան դիմում-հայտ` պատշաճ կերպով լրացված և ստորագրված դիմորդի կողմից;
2. ամբողջական անձնագրի կամ պաշտոնական ճամփորդական փաստաթղթի բնօրինակը` վավեր ամենաքիչը երեք ամսվա համար մինչև հայցված վիզայի վավերականությունը;
3. անձնագրի 1 պատճեն, որ պարունակում է անձնական ինքնության տեղեկատվություն`ներառյալ վավերականացման երկարացման հատվածի տեղեկատվությունը , նշումները և բոլոր էջերը,որտեղ առկա են շենգենյան վիզաներ;
4. վերջին ժամանակներում արված անձը հաստատող լուսանկարներ՝
Չափսը` 3.5սմ X 4.5սմ՝արված վերջին 3 ամսվա ընթացքում;
5. ապահովագրություն `բնօրինակ;
*Ճամփորդական ապահովագրությունը պետք է`
6. ապահովագրություն` պատճեն;
7. ճամփորդության համար բավարար ֆինանսական միջոցների ապացույց.
Սա կարող է լինել`
8. ետադարձ թռիչքի տոմսերի ամրագրում` պատճեն;
9. կացության հաստատում;
10. հյուրանոցի ամրագրում;
11. ճամփորդության երթուղի;
12. դիմորդի` նախորդ երեք կամ վեց ամիսների բանկային հաշվի քաղվածք (բացառությամբ կրեդիտային քարտի հաշվի)`պատճեն:
Լիտվայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում
ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Իսպանիայի,Դանիայի,Հունգարիայի,Լատվիայի,Էստոնիայի համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
1. առցանց լրացվող դիմումի ձև;
2. ճամփորդության նպատակն արտացոլող փաստաթղթեր - հյուրանոցի ամրագրում;
3. դիմողի ֆինանական կարողությունը բնութագրող փաստաթղթեր՝ թե՛տևողությանը, թե՛ այցելությանը վերաբերող: Վերադարձի փաստաթղթեր, տարանցման փաստաթղթեր (հաշվի առած կանխիկը 40 եվրո օրական Լիտվա, Լատվիա և Էստոնիա և 70 եվրո օրեկան Դանիա, Հունգարիա, Իսպանիա);
4. բնութագիր աշխատավայրից (նամակ գործատուից՝տրված ոչ ուշ քան մեկ ամիսը, կազմակերպության բլանկի վրա տպված, որտեղ նշված պետք է լինեն կազմակերպության ռեկվիզիտներըը, պաշտոնը, աշխատանքի ընդունման ամսաթիվը, աշխատավարձի չափը ,արձակուրդի ժամանակահատվածը և գործատուի հավաստումը, որ աշխատակիցը վերադառնալու է աշխատանքի);
5․տոմսի ամրագրումը;
6․ անչափահասների համար նոտարական վավերացմամբ թույլատվություն ծնողների կամ խնամակալների կողմից, նրանց անձնագրերի պատճեները ներառած անձնական տվյալների և վիզաների էջերը;
7. ճանապարհորդական ապահովագրություն;
8. դիմողի տարիքին համապատասխանող 2 գունավոր լուսանկար՝ 35x45 չափի;
9. վավեր անձնագիր (թողարկված ոչ ավելի քան 10 տարի առաջ և վավեր մինչև վերադարձի օրվան հաջորդող երեք ամիսները);
10. անձնագրի պատճեն ներառյալ անձնական տվյալներ և վիզաներ պարունակող էջերը։
11. Հավելյալ՝ հյուպատոսարանի կողմից կարող են պահանջվել այլ փաստաթղթեր
* ՆՇՈՒՄ
Բոլոր այն փաստաթղթերը որոնք լիտվերեն, ռուսերեն կամ անգլերեն չեն ,պետք է ունենան այդ լեզուներից մեկով թարգմանություն վավերացված նոտարի կամ թարգմանչական ծառայության կողմից:
Գերմանիայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Գերմանիայի,Ավստրիայի,Բելգիայի,Հոլանդիայի,Լյուքսեմբուրգի և Շվեդիայի համար:
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել պայմանավորվածություն։
Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո։ Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս համարժեք ՀՀ դրամով։ Մինչև 12 տարեկան երեխաների համար այցագրի վճար չի գանձվում։
* Դիմումի փաստաթղթերը դիմումը հանձնելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
1. գերմաներենով կամ անգլերենով լիարժեք լրացրած դիմում-հարցաթերթիկ;
2. 2 նոր, բիոմետրիկ լուսանկար;
3. գործող ճամփորդական անձնագիր՝ ելքի կնիքով, որը պետք է վավերական լինի նախատեսված հետդարձի ամսաթվից հետո ամենաքիչը երեք ամիս;
4. անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, այցագիր կամ որևէ այլ նշում;
5. առկայության դեպքում՝ նախկին անձնագրերի պատճենները;
6. ստորագրված հայտարարություն կեղծ տվյալների վերաբերյալ (տե´ս դիմում-հարցաթերթիկը);
7. բժշկական ապահովագրության քարտ (շենգենյան բոլոր երկրների համար);
8. օդանավի տոմսի պատվիրումը;
9. շենգենյան տարածքում մնալու վայրի մասին ապացույց, օր.՝ հյուրանոցի ամրագրում;
10. դիմողի՝ Հայաստանում ունեցած տնտեսական և սոցիալական կապերի, ինչպես նաև պլանավորած այցի տևողության ընթացքում ապրելու միջոցների մասին ապացույց;
11. աշխատավարձի նշումով տեղեկանք դիմողի աշխատավայրից (գերմաներեն կամ անգլերեն) չաշխատելու դեպքում այլ ապացույցներ ապրուստի միջոցների վերաբերյալ (օր՝ ամուսնու/կնոջ կամ երեխաների աշխատավայրից տեղեկանք);
12. բանկային հաշվի քաղվածք (ո'չ տեղեկանք) վերջին երեք ամիսների համար;
13. գույքի սեփականության վերաբերյալ ապացույց (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք) -մեկ պատճեն, առանց թարգմանության;
14. ամուսնու/կնոջ անձնագրի բնօրինակը, ամուսնության վկայականը, յուրաքանչյուրից մեկական պատճեն, ինչպես նաև երեխաների անձնագրերի բնօրինակները և պատճենները, անձնագիր չունենալու դեպքում ծննդյան վկայականների բնօրինակները և պատճենները;
15. երեխաների, ծնողների, եղբայրների կամ քույրերի արտերկրում (նաև Ռուսաստանում) գտնվելու դեպքում այդ մասին ապացույց, օր.՝ տեղեկանք գրանցման վերաբերյալ կամ կացության իրավունքի պատճենը;
16. այլ քաղաքացիություն ունենալու դեպքում՝ Հայաստանում օրինական բնակության իրավունքի ապացույց, օր.՝ կացության իրավունք, որը վավերական կլինի ԵՄ անդամ պետությունից պլանավորած վերադարձի օրվանից հետո ամենաքիչը երեք ամիս;
17․ անչափահաս դիմողների դեպքում՝ ծննդյան վկայականի պատճենը և ծնողների ամուսնության վկայականի պատճենը, առանց թարգմանության;
18. մեկ ծնողի հետ անչափահասի ճամփորդության դեպքում մյուս ծնողի համաձայնությունը՝ նոտարական վավերացրած թարգմանությամբ և մեկ պատճեն;
19. շենգենյան բոլոր պետություններում կացության վայրի մասին ապացույց:
Հունաստանի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում
ՀՀ-ում Հունսատանի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Հունաստանի համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
1. լրացված դիմում;
2. ավիատոմսի ամրագրում;
3.ճանապարհորդական ապահովագրություն;
5. կեցության հաստատման փաստաթուղթ, օրինակ՝ հյուրանոցի ամրագրում;
6. տնտեսական և սոցիալական վիճակի հիմնավորում և ճամփորդության ընթացքում ֆինանսական միջոցների առկայության հիմնավորում;
7. նամակ գործատուից աշխատավարձի նշմամբ (տրամադրված ոչ ուշ քան 1 ամիս առաջ);
8. քաղվածք բանկից վերջին 3 ամիսների կտրվածքով;
9. սեփականության վկայական (ավտոմեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույքի);
10. ոչ ՀՀ քաղաքացիների համար․ ՀՀ ում օրինական ռեզիդենտության հիմնավորում, վավեր մինչև ենթադրյալ վերադարձի օրվան հաջորդող 3 ամիսները;
11․ անչափահասներ, որոնք ճամփորդում են առանց ծնողների կամ ծնողներից որևէ մեկի ուղեկցությամբ`
12․ մինչև 18 տարեկան անձինք պետք է լինեն ծնողների ուղեկցությամբ: Նրանց ծննդյան վկայականի ,ինչպես նաև ծնողների անձնագրերի պատճեները և թարգմանությունները անգլերեն կամ հունարեն լեզուներով նույնպես պետք է ներկայացվեն;
13. Պատճենների հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները:
Չեխիայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում
ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Չեխիայի համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
Գործերը հանձնելիս, որպես կանոն, ներկայանում են անձամբ (դա վերաբերվում է նաև երեխաներին)։
1. հայցադիմումի առաջին էջից մինչև նախավերջինը (1 լուսանկարով, 3.5x4,5 չափի, հայցադիմումը ներկայացնել լատինատառ՝ տպած կամ ձեռագիր տարբերակով);
2. հյուպատոսական վճարի առկայությունը (անդորրագիրը);
3. ապահովագրությունը;
4. անձնագրի պատճենը;
5. հրավերը;
6. բանկային հաշվի քաղվածքը վերջին երեք ամիսների համար;
7. գործատուի կողմից տրված տեղեկանքը՝ աշխատավարձի մասին նշումով (որը տրվել է ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ);
8. տոմսերի ամրագրումը (ինքնաթիռի, ավտոբուսի և այլն);
9. Շենգենյան վիզաների պատճենները (եթե եղել են անցյալում);
10. այլ քաղաքացիություն ունեցող անձանց համար՝ Հայաստանում օրինական բնակության իրավունքի ապացույց, որը վավերական կլինի ԵՄ անդամ պետությունից պլանավորած վերադարձի օրվանից հետո երեք ամիս;
11. առանց ծնողների կամ մեկ ծնողի հետ անչափահասի ճամփորդության դեպքում՝ ծննդյան վկայական, ծնողների ամուսնության վկայական, ծնողական իրավունքն իրականացնող անձի կամ օրինական խնամակալի համաձայնություն, սակայն միայն այն դեպքում, երբ անչափահասը ճամփորդում է մենակ կամ միայն մեկ ծնողի հետ;
12. կացության վայրի մասին ապացույց, օրինակ` հյուրանոցի ամրագրում;
13. դիմողի` Հայաստանում ունեցած տնտեսական և սոցիալական կապերի, ինչպես նաև պլանավորած այցի տևողության ընթացքում ապրելու միջոցների մասին ապացույց;
14. գույքի (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք) սեփականության վերաբերյալ ապացույց;
15. լրացված դիմում բլանկի վերջին էջը;
16. անչափահասների համար՝ ծնողի (ծնողների) համաձայնությունը նոտարական հաստատմամբ, իսկ համաձայնության թարգմանությունը՝ ռուսերեն, անգլերեն և չեխերեն;
17. ֆինանսական կողմն ապահովելու համար բավական է գրավոր հայտարարություն՝ առանց նոտարի մոտ ստորագրությունը վավերացնելու;
18. հավելում. տրվող տեղեկանքները անհրաժեշտ է ներկայացնել կից թարգմանությամբ (անգլերեն/ռուսերեն):
Լեհաստանի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Լեհաստանի, Շվեցարիայի, Սլովենիայի, Սլովակիայի համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
*Վիզա ստանալու համար անհրաժեշտ է դեսպանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերի բնօրինակները (գործի ուսումնասիրությունից հետո դրանք կվերադարձվեն դիմողին).
1. ստորագրված և ուժի մեջ գտնվող անձնագիր կամ այլ ճամփորդական փաստաթուղթ, որը տրվել է վերջին 10 տարվա ընթացքում (Անձնագիրը Շենգեն գոտին լքելուց հետո առնվազն 3 ամիս պետք է ուժի մեջ լինի և ունենա առնվազն 2 ազատ էջ);
2. արտոնագրային դիմում;
3. 3,5×4,5 սմ չափսի ամբողջ դեմքը պատկերող երկու գունավոր լուսանկար, որոնք նկարվել են վերջին 6 ամիսների ընթացքում;
4. դիմողի այցի նպատակը հիմնավորող փաստաթղթեր (կախված մուտքի արտոնագրի տեսակից).
5․ նախատեսվող ճամփորդության մանրամասները՝ ամբողջ ճամփորդության համար տոմսերի հաստատված ամրագրման և օդանավի տոմսի պատճենի հետ միասին;
6. բժշկական ճամփորդական ապահովագրություն ` նվազագույնը 30 000 եվրո ծածկույթով;
7. բավարար ֆինանսական միջոցների մասին ապացույց, օրինակ` վերջին 6 ամսվա բանկային հաշվի քաղվածքները (բնօրինակ կամ պատճեն հաստատված նոտարի կողմից, առցանց ստացած քաղվածքը պետք է կնքված և ստորագրված լինի բանկի կողմից);
8. տեղեկանք աշխատանքի վայրից կամ տեղեկանք ուսումնական հաստատությունից ուսումը շարունակելու վերաբերյալ;
9. մինչև 18 տարեկան հայտատուն պետք է ներկայացնի ծնողների կամ խնամակալի համաձայնությունը (փաստաթղթում ներակայացված ստորագորությունները պետք է հաստատտված լինեն նոտարի կողմից)։
*Վիզայի դիմումի հետ կապված ձևակերպման վճարը ընդունվում է կանխիկ և ԵՎՐՈՅՈՎ: Վճարը չի վերադարձվում:
Ֆրանսիայի Հանրապետության Դեսպանություն Հայաստանում
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը մուտքի արտոնագրեր է տրամադրում Նորվեգիայի,Պորտուգալիայի և Իսլանիայի համար:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
1. օդանավի տոմսի ամրագրում;
2. կացության վայրի մասին ապացույց, օրինակ՝ հյուրանոցի ամրագրում;
3․ Հայաստանում հայտատուի ունեցած տնտեսական և սոցիալական կապերի, ինչպես նաև ծրագրված այցի ողջտևողության համար բավարար ապրուստի միջոցների ապացույց;
4. գործատուի տեղեկանք՝ աշխատավարձի մասին նշումով (առավելագույնը մեկ ամիս վաղեմության) ;
5. վերջին երեք ամիսների բանկային քաղվածք;
6. սեփականության վկայականներ (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք);
7. հայտատուի ընտանիքի անդամների անձնագրերի բնօրինակներն ուպատճենները:
8․օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ Հայաստանում օրինական բնակության իրավունքի ապացույց,որը վավեր կլինի ԵՄ անդամ պետությունից նախատեսվող վերադարձի օրվանից ևս երեք ամիս;
9․ առանց ծնողների կամ մեկ ծնողի հետ ճամփորդող անչափահասի դեպքում՝
Չինաստանի Հանրապետության դեսպանություն Հայաստանում
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
1․ դիմում՝ լրացրած;
2․ անձնագիր՝ բնօրինակ և նշումներ պարունակող բոլոր էջերի 1 պատճեն
(վավերականությունը՝ անձնագիրը պետք է վավեր լինի նախատեսվող վերադարձի օրվանից ևս 3 ամիս);
3․պետք է ներկայացնել հին արտոնագրեր պարունակող ժամկետանց անձնագրերի տարբերակները և արտոնագրերի պահանջները;
4․ 2 լուսանկար 3.5 X 4.5 սմ։
Տուրիստական վիզայի ծանուցում Իսրայել մեկնելու համար
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
1. դիմում՝ լրացրած;
2. լուսանկար 5x5 սմ;
3. տեղեկանք աշխատավայրից աշխատավարձի չափով;
4. 6 ամսյա աշխատավարձի բանկային հաշվի քաղվածք;
5. այլ եկամուտ;
6. անձնագրի պատճեն;
7. հյուրանոցի ամրագրում;
8. տոմսի ամրագրում;
9. 18 տարին չլրացած անձանց համար ծնողների համաձայնագիր
Ընտանեկան
*Խնդրում ենք ներկայացնել բոլոր օրիգինալ փաստաթղթերը եվ պատճենները:
Դիմումի հայտ ուղարկել ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Կամ զանգահարել ՝ 077565539